Դարպասապահ Սթիվեն Մանդանդան բացատրել է, թե ինչու է որոշել ավարտել կարիերան Ֆրանսիայի հավաքականում։
«Աշխարհի առաջնությունից հետո որոշել եմ ավարտել կարիերաս հավաքականում։ 37 տարեկանում օբյեկտիվորեն ժամանակն է հեռանալու թիմից։ Պիտի ճանապարհ տալ երիտասարդներին, դրա համար էլ մենք՝ Ուգո Լյորիսի հետ, որոշել ենք հեռանալ։ Մենք միասին շատ բանի միջով ենք անցել»,- Մանդանդայի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին հայտարարել էր նաև Ուգո Լյորիսը։ Մանդանդան Ֆրանսիայի հավաքականում նորամուտը նշել է 2008-ին։ Նա ազգային թիմի կազմում մասնակցել է 35 խաղի, բաց թողել 32 գնդակ ու 14 անգամ անառիկ պահել դարպասը։