Calciomercato-ն հայտնում է, որ «Միլանը» մտադիր է ձեռք բերել պաշտպան Սիմոն Կյերի տրանսֆերային իրավունքները:
Հիշեցնենք, որ այս պահին 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս իտալական թիմում, իսկ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սևիլիային»:
Միլանյան ակումբի ղեկավարությունը գոհ է պաշտպանի խաղից, և նրա տրանսֆերի փոխհատուցման գումարը կկազմի ընդամենը 2,5 միլիոն եվրո: