Լյուսեր Ֆավրը լքել է Նիցցայի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ֆավրի օգնական, 36-ամյա Դիդյե Դիգարդը, որը նախկինում գլխավորում էր «Նիցցայի» 2-րդ թիմը։
Հունվարի 7-ին «Նիցցան» դուրս էր մնացել Ֆրանսիայի գավաթի խաղարկությունից՝ պարտվելով երրորդ լիգայի «Լե Պյուի» ակումբին (0:1): Ֆրանսիայի առաջնությունում թիմը 17 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։























































