Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպումը (2:1).
«Մրցակիցը մեզանից լավ խաղաց։ Նրանք արժանի էին հաղթանակի: Մենք վատ էինք պաշտպանվում՝ գծերի արանքում թողնելով գնդակներ։ Մրցակիցը բարձր մակարդակով խաղաց, բայց մենք չկարողացանք մրցել նրանց հետ։ Մենք պետք է ավելի շատ կենտրոնանանք խնդիրը լուծելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 38 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, «Վիլյառեալը» 27 միավորով 5-րդ տեղում է։
























































