«Փյունիկ Ակադեմիայի» սան Արամե Մինասյանը, ով մեկ տարվա պայմանագիր ունի կատալոնական «Սան Անդրեու» ակումբի հետ, մասնակցել է Division de honor-ի (Մ-16 տարեկանների Իսպանիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգա) շրջանակում կայացած «Բարսելոնայի» հետ հանդիպմանը։
Խաղն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ «Բարսելոնա Մ16»-ի։ «Սան Անդրեու Մ16»-ի կազմում Արամեն խաղադաշտում անցկացրել է 65 րոպե՝ թողնելով լավ տպավորություն։
Division de honor-ին է սևեռված իսպանական ակումբների սկաուտների ուշադրությունը և այս լիգայում հաջող ելույթները լավ հնարավորություն են ընձեռում ավելի բարձրակարգ ակումբների դիտակետում հայտնվելուն։
Նշենք, որ 2007 թվականին ծնված Արամե Մինասյանը հանդիսանում է նաև Հայաստանի Մ-15 հավաքականի թեկնածու։
📷 Գնդակի համար պայքարում են Արամե Մինասյանն ու կրտսեր Կլյուվերտը

























































