«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալը։
«Ես պետք է «Բարսելոնան» ավելի բարձր դասեի ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողից։ Տնտեսական ճգնաժամի պահին չէի կարող նրան պահել։ Կարծում եմ՝ դա դարձավ լավագույն լուծումն ակումբի համար։ Հիմա նա ՊՍԺ-ի խաղացող է, նախընտրում եմ չխոսել նրա մասին։ Մենք կենտրոնացած ենք «Բարսելոնայի» վրա։
Լիոնելը միշտ մեր ակումբի մասը կլինի, կցանկանայի, որ ամեն ինչ այլ կերպ ավարտվեր։ Մի քանի տարբերակ կա, բայց հիմա այդ մասին խոսելը սխալ է։ Մենք կապ ենք պահում»,- ասել է Լապորտան Cadena Ser-ի եթերում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 35-ամյա արգենտինացին համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել ՊՍԺ-ի հետ։
























































