Ֆրանսիացի պաշտպան Ադիլ Ռամին շարունակում է բանավեճը Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել դի Մարիայի հետ։
Օրեր առաջ Ռամին արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին անվանել է «ֆուտբոլի պատմության գլխավոր տականքը»։
Ի պատասխան՝ Դի Մարիան Մարտինեսին անվանել է աշխարհի լավագույն դարպասապահ և խորհուրդ տվել Ռամիին «ուրիշ տեղ լաց լինել»։
«Կսովորեցնե՞ս ինձ, Անխել»,- պատասխանել է Ռամին՝ հրապարակելով Դի Մարիայի մի քանի լուսանկար:

























































