Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի մարզաշապիկների վաճառքը 200 տոկոսով աճել է 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից հետո:
Նման զեկույց է տրամադրել ՊՍԺ-ի կոմերցիոն բաժինը, որի կազմում խաղում են երկու ֆուտբոլիստներն էլ, հայտնում է L’Equipe-ը:
Ավելին, վաճառքի 40 տոկոսը գալիս է ԱՄՆ-ից ստացված պատվերներից։
Աշխարհի 2022 թվականի Առաջնության եզրափակիչում Արգենտինան 11 մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։ Այս խաղումՄեսսին երկու գոլ խփեց, իսկ Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ։
Մեսսին ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող, իսկ Մբապեն դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։