Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից, հայտնում է «РБ Спорт»-ը։
Ըստ աղբյուրի՝ 22-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում եվրոպական մի քանի ակումբներ, սակայն Սպերցյանը մտադիր է մնալ «Կրասնոդարում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»։
Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Transfermarkt պորտալը Հայաստանի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: