Դեկտեմբերի 14-ին կայացավ Աշխարհի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, որում խաղացին Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները։ Ֆրանսիան հաղթեց 2-0 հաշվով։
Խաղից հետո ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մխիթարել է ՊՍԺ-ի իր գործընկեր, Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին։ Հարձակվողը հաղթանակը տոնել է նաև ընկերոջ մարզաշապիկով։