Դեկտեմբերի 10-ին «Արարատ-73» թիմի լեգենդար ավագ, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Հովհաննես Զանազանյանը կդառնար 76 տարեկան։ Մեծանուն ֆուտբոլիստի ծննդյան տարեդարձի առթիվ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում Բաց դռների օր էր։
Ակադեմիայի թիմերի՝ «Ուրարտու-1-08»-ի և «Ուրարտու-1-09»-ի պատանի ֆուտբոլիստները նույնպես իրենց հարգանքի տուրքն են մատուցել Զանազանյանին՝ ծաղիկներ խոնարհելով նրա հուշարարձանի առջև։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը։
Այնուհետև լրագրող, մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը ֆուտբոլիստների համար դասախոսություն է անցկացրել Հովհաննես Զանազանյանի մասին։
Բոլորի համար բաց է եղել նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանը, որտեղ իր անկյունն ունի նաև Հովհաննես Զանազանյանը։