«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը մոտ ապագայում կարող է տեղափոխվել «Ռոմա»: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է հետաքրքրված այս տրանսֆերով։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, մասնագետը կապ է հաստատել խաղացողի հետ՝ քննարկելու հնարավոր տրանսֆերը: Նշվում է, որ իտալական ակումբը ցանկանում նախ վարձակալել ֆուտբոլիստին, իսկ 2023 թվականին երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ։
Դեպայը միացել է «Բարսելոնային» 2021 թվականի հուլիսին։ Ընդհանուր առմամբ, նա բոլոր մրցաշարերում անցկացրած 41 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ։