Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է Իսպանիայի հավաքականի պարտությունն ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչում, որում իր թիմը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց Մարոկկոյին․
«Շատ եմ ցավում, որ ամեն ինչ որոշվեց ամենադաժան ձևով։ Շատ բարդ էր։ Վերջին փոխանցման հարցում հաջողության չէինք հասնում։ Հիմա կարևոր է հավաքականը, ոչ թե ես։
Բարդ երեկո էր, բայց սա մեր ֆուտբոլի համար մեծ դաս կլինի։ Մենք շատ երիտասարդ խաղացողներ ունենք, որոնք կարող են օգնել հավաքականին և պետք է շարունակեն նույն ոգով»,- ասել է Իսպանիայի հավաքականի ավագը։