«Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է Բրազիլիայի հավաքականի հետ խաղն ԱԱ-ն առաջնության 1/8 եզրափակչում։
«Մենք ամեն ինչ արեցինք մեր ուժերի սահմաններում, մեզ մի մեղադրեք։ Ընդամենը պետք է Բրազիլիայի խաղացողներից մեկին տարածք տրամադրել, և նրանք գոլ կխփեն:
Ես չեմ ուզում մեղադրել մեր խաղացողներից ոչ մեկին. նրանք իրենց բոլոր ուժերը տվեցին այս խաղին: Ես շատ հպարտ եմ մեր հավաքականի արդյունքներով»,- Սոնի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երեկ հանդիպեցին Բրազիլիայի և Հարավային Կորեայի հավաքականները։ Բրազիլիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 4:1 հաշվով։
























































