Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Խորվաթներն առավելության հասան՝ հաղթելով հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։
«Շնորհավորում եմ տղաներին, պատմական արդյունք է: Մենք լավ խաղացինք և շատ պայքարեցինք:
Աշխարհի լավագույն ութ թիմերում հայտնվելը հիանալի արդյունք է: Առաջին կես ժամվա ընթացքում մենք վերահսկում էինք իրավիճակը, բայց խնդիրներ էինք ստեղծում մեզ համար։
Ճապոնացիները թերագնահատեցին մեզ և դա նրանց սխալն էր։ Նրանք կարծում էին, որ մեր դեմ հեշտ է լինելու։ Երբեք մի թերագնահատեք խորվաթներին։
Ընդմիջումից առաջ գոլ բաց թողեցինք, ինչը վաղուց չէր եղել։ Գոլը շփոթեցրեց մեզ։ Ֆուտբոլիստները հիանալի հանդիպում անցկացրեցին Գերմանիային ու Իսպանիային հաղթած թիմի դեմ»,- Դալիչի խոսքն է մեջբերել Index-ը։