Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում ոչ մի քարտ չեն ստացել։
Գարեթ Սաութգեյթի թիմը մրցաշարում չորս հանդիպում է անցկացրել՝ Իրանի (6:2), ԱՄՆ-ի (0:0), Ուելսի (3:0) և Սենեգալի (3:0) հետ: Դրանցից ոչ մեկում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստները որևէ զգուշացում չեն ստացել։
ԱԱ-2022-ի բոլոր մասնակիցներից Անգլիան միակն է, որը չունի դեղին կամ կարմիր քարտեր։ Իսպանիան ունի մեկ դեղին, մնացած թիմերը՝ առնվազն երկու։
Անգլիան վստահորեն դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ կխաղա Ֆրանսիայի հետ։ Թիմերի միջև այս հանդիպումը առաջինը կլինի միջազգային խոշոր մրցաշարերի՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆում:
Քառորդ եզրափակիչի Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
























































