Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» Գյումրիում կամային հաղթանակի հասավ «Շիրակի» նկատմամբ:
Երևանյան թիմը վերջին րոպեներին կարողացավ հավասարեցնել հաշիվն, այնուհետև խփել հաղթական գոլը: Առաջին խաղակեսում Դումբիան ու Կոդիան գրավեցին հյուրերի դարպասը: Առաջին կեսի վերջին րոպեին Նարեկ Գրիգորյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 89-րդ րոպեին Գունկոյի թիմը հաշիվը դարձրեց 2:2, իսկ րոպեներ անց խփեցին նաև հաղթական գոլը: Երկու գոլերը նույնպես խփեց Գրիգորյանը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Այս խաղից հետո «Ուրարտուն» 44 միավորով առաջին տեղում է: «Շիրակը» 8-րդն է 18 միավորով:
























































