ՖԻՖԱ-ն աջակցել է մրցավարների՝ Լեհաստանի դեմ խաղում Մեսսիի նկատմամբ կանոնները խախտելու համար 11-մետրանոց նշանակելու որոշումը:
ԱԱ-2022-ի Լեհաստան-Արգենտինա խաղի 35-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակքելին տեսագրությունը դիտելուց հետո 11-մետրանոց է նշանակել Վոյցեխ Շչեսնիի կողմից Մեսսիի նկատմամբ կոպիտ խաղի համար:
Daily Mail-ի տեղեկություններով, ՖԻՖԱ-ն և ԱԱ-ի մրցավարների բրիգադը գոհ են այս որոշումից և իրենց աջակցությունն են հայտնել Մակքելիին:
























































