ՖԻՖԱ-ի 2022 թվականի Աշխարհի առաջնության խաղերը սահմանել են մի շարք հեռուստատեսային ռեկորդներ, ասվում է ՖԻՖԱ-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Ճապոնիայի և Կոստա Ռիկայի ազգային հավաքականների (0:1) հանդիպումը հավաքել է ասիական երկրի ամենամեծ հեռուստալսարանը (36,37 մլն մարդ) 2022 թվականին։ Գերմանիայի նկատմամբ 1-ին տուրում ճապոնացիների տարած հաղթանակից հետո (2:1), երկրորդ խաղի ընթացքում էկրանների մոտ հավաքված երկրպագուների թիվն ավելացել է 10 միլիոնով։
B խմբում 2-րդ տուրում Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականների հանդիպումը (0:0) դարձավ ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենադիտված ֆուտբոլային հանդիպումը։ Այն կազմել է կազմել 19,65 միլիոն հեռուստադիտող:
ԱԱ-2022-ի 2-րդ տուրի Արգենտինայի և Մեքսիկայի (2:0) խաղը գրավել է հարավամերիկյան երկրի բոլոր հեռուստադիտողների 81,3%-ի ուշադրությունը: Սա 5%-ով ավելի է, քան Սաուդյան Արաբիայի հետ հանդիպման ժամանակ (1:2)։
Իսպանիայում հեռուստադիտողների 65%-ը դիտել է Գերմանիայի հետ 2-րդ տուրի խաղը։ Սա ավելին է, քան ԱԱ-2018-ում Իսպանիայի հավաքականի ցանկացած հանդիպման ցուցանիշը: