Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը իր հավաքականից ջախջախիչ հաղթանակ է սպասում ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի Սաուդյան Արաբիայի դեմ խաղում։
«Մեքսիկա, 4-0»,- պատասխանել է նախագահը լրագրողներին, որոնք խնդրել են նրան կանխատեսել խաղի ելքը։
Վերջին տուրից առաջ Մեքսիկան C խմբի հետնապահն է՝ 1 միավորով։
























































