«Էսպանյոլի» և Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթն ասել է, որ իր ազգային հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթանակի գլխավոր հավակնորդն է։
«Երբեմն ֆուտբոլում մեզ՝ դանիացիներիս, ինչ-որ բան պակասում էր մեծ արդյունքների համար. մենք բավարար ինքնավստահություն չունեինք գնալու և նպատակին հասնելու համար։ Հիմա մենք համոզմունք ունենք, որ կարող ենք ինչ-որ բանի հասնել։ Երկրպագուները մեզնից շատ բան են սպասում, ուստի Դանիայի հավաքականն աշխարհի առաջնությունում հաղթանակի լուրջ հավակնորդ է»,- խաղացողի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։