Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբ Փեյջը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Անգլիայի հավաքականից կրած պարտության (0:3) մասին։
«Մեզ համար այս պահին շատ դժվար է: Մենք հիանալի խաղացինք առաջին խաղակեսում՝ նույնիսկ չտիրելով գնդակին։ Ես արգելում եմ վատ խոսքեր ասել իմ թիմի մասին։ Այստեղ հասնելն արդեն մեծ ձեռքբերում է։ Ուզում եմ խաղացողներին ասել, որ չհիասթափվեն, մենք պետք է կերտենք ապագան»,- մասնագետի խոսքն է մեջբերել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ուելսի հավաքականը խմբային փուլում վաստակել է 1 միավոր և դուրս մնացել պայքարից։
























































