Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն ասում է՝ 24 տարի սպասել է պետական մեծ պարգևի.
«Ինձ համար սա շատ կարևոր է. 24 տարի սպասում էի պետական պարգևի: Շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին, նախարարին, փոխնախարարին, որ գնահատում են մեր սպորտը, մեր աշխատանքը, մեր քրտինքը: Շնորհակալություն իրենց մեծ վերաբերմունքի համար»,- ասաց Արմեն Նազարյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով: