ՀՀ Նախագահի նստավայրում ընթանում է Տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը։
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի վեցակի, Աշխարհի եռակի չեմպիոն, Սպորտի վասատակավոր վարպետ Արմեն Նազարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։
«Վերջապես հեղափոխությունը հասավ սպորտին: Շնորհակալ եմ այս պատվավոր պարգևի համար»,- ասաց Արմեն Նազարյանը։