«Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի՝ «Սլովանի» դարպասը խփած գոլը հավակնում է դառնալ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի լավագույն գոլը։
Քվեարկել կարող եք այս հղումով։
Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկն» Արտակ Դաշյանի և Յուսուֆ Օտուբանջոյի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է Բրատիսլավայի «Սլովանին»։ Խաղը կայացել է սեպտեմբերի 15-ին Երևանում։ Խփած գոլից հետո Օտուբանջոն նաև իր աջակցությունը ցույց տվեց Հայաստանին՝ ցուցադրելով Stand with Armenia, peace (կանգնած ենք Հայաստանի հետ՝ խաղաղություն) գրությամբ շապիկը։























































