«Ակժայիկը» դուրս է եկել Ղազախստանի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ մրցաշարի 1/2 եզրափակչում 5-3 հաշվով հաղթանակ տանելով «Տարազի» նկատմամբ։
Տանտերերի կազմում գոլերի մեկը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը՝ գոլ խփելով Զավեն Բադոյանի փոխանցումից հետո։ Ավետիսյանը 38-րդ րոպեին է գրավել հյուրերի դարպասը։
«Ակժայիկի» հայ ֆուտբոլիստները թիմի մեկնարկային կազմում են դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել են երկրորդ խաղակեսի ընթացքում։























































