«Շալկեի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Կրամերը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կրամերը «Շալկեն» գլխավորել է այս տարվա հուլիսին։
Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում տարել է 2 հաղթանակ և կրել 10 պարտություն։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Շալկեն» այս պահի դրությամբ նախավերջին՝ 17-րդ տեղում է։























































