Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան չի օգնի իր թիմին Լա լիգայի «Էլչեի» դեմ խաղում։ Այդ մասին գրում է իսպանական մամուլը։
Մադրիդյան թիմի կազմում Կուրտուայի տեղը կզբաղեցնի Անդրեյ Լունինը։ Սպասվում է, որ Տիբոն կվերադառնա «Սևիլիայի» դեմ խաղում:
Վաղը երեկոյան Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Էլչեի» հետ։ «Սևիլիայի» դեմ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին։
























































