Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով երեկ ստացավ «Ոսկե գնդակը», խոսել է 2021/2022 մրցաշրջանի լավագույն թիմերի վարկանիշում «արքայական» ակումբի երրորդ տեղի մասին։
«Ինձ համար պարզ է, որ «Ռեալը» լավագույնն էր․․․ Մանուկ հասակում ես երեք մեծ երազանք ունեի՝ բնակարան գնել մորս համար, խաղալ Մադրիդի «Ռեալում» և ստանալ «Ոսկե գնդակը», հայտնում է Կարիմի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք, որ լավագույն ակումբ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթին», երկրորդ տեղը զբաղեցրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Լիվերպուլը»։
Նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հաղթել է Իսպանիայի առաջնությունում և հաղթել Չեմպիոնների լիգան։
























































