Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը հարձակվող Կարիմ Բենզեմային անվանել է ֆրանսիական ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվող։
Հիշեցնենք, որ երեկ ֆուտբոլիստը դարձել է «Ոսկե գնդակի» մրցանակակիր՝ արժանանալով France Football-ի մրցանակին։
«Կարծում եմ՝ Բենզեման Ֆրանսիայի պատմության լավագույն հարձակվողն է։ Ես դա կարող եմ ասել, քանի որ ես նրա կողքին էի և կարող եմ ասել, թե ինչ արժեք ունի նա։ Ամեն դեպքում, նա արժանի է շատ բարձր տեղում լինելու:
Եթե ձեզ դուր չի գալիս Բենզեմայի խաղը, ապա պարզապես չեք հասկանում ֆուտբոլը»,- ասել է Զիդանը Get French Football News-ին տված հարցազրույցի ժամանակ։
Այս մրցաշրջանում հարձակվողը Լա Լիգայում դարձել է 4 գոլի հեղինակ։
























































