«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի՝ «Ոսկե գնդակ» ստանալուն։
Մարզիչը ֆրանսիացու հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում» մի քանի տարի։
«Կարիմը ֆենոմենալ խաղացող է։ Հիմա նա իր ուժերի գագաթնակետին է։ Սա բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է։ Եթե իմ թիմում երեք Բենզեմա լիներ, բոլորը կխաղային։ Մեկը կլիներ հարձակվողը, մյուսը՝ ավագը, իսկ երրորդը տեղ կզբաղեցներ եզրում»,- պորտուգալացի մասնագետ խոսքերն է փոխանցում Lequipe-ը։
Նախորդ մրցաշրջանում Բենզեման դարձավ Իսպանիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու։ Այս երկու մրցաշարերում ֆրանսիացին դարձել է 42 գոլի հեղինակ։
























































