Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ իրեն չեն անհանգստացնում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին լուրերը։
Գարնանը Մբապեն կարող էր տեղափոխվել «Ռեալ», բայց ի վերջո նոր պայմանագիր կնքեց փարիզյան ակումբի հետ։ Միաժամանակ մամուլում այժմ լուրեր են պտտվում, որ 23-ամյա Մբապեն հիասթափված է ՊՍԺ-ի նախագծից և ձմռանը կարող է հեռանալ ակումբից։
«Ոչ, ես չեմ հոգնել Կիլիան Մբապեի մասին խոսակցություններից։ Ես նույնիսկ չեմ կարդում, թե ինչ են գրում նրա մասին։
Մենք հիանալի ապագա ունենք Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ: Նրանք բարձր մակարդակի խաղացողներ են, ովքեր կարող են նվաճել «Ոսկե գնդակը», — Պերեսի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































