Մադրիդի «Ռեալի» կենտրոնական հարձակվող Կարիմ Բենզեման խոսել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ մրցակցության մասին։
«Ես նրա հետ չեմ մրցակցում։ Ես մտածում եմ միայն իմ թիմի մասին։ Ռոբերտը հիանալի խաղ է ցուցադրում, բայց ես տարված չեմ նրա հետ մրցակցությամբ։
Սա ինձ բոլորովին չի օգնում: Ես կենտրոնացած եմ բացառապես իմ խաղի վրա»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Բենզեման «Ոսկե գնդակը» նվաճեց 2022 թվականին։ Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը Մադրիդի «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի հաղթող։
























































