Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրն է դարձել, խոստովանել է, որ իրականացրել է իր մանկության երազանքը և անվանել երկու կուռքեր, որոնց նա ձգտում էր նմանվել։
«Ես հպարտ եմ, որ տեսնում եմ այս «Ոսկե գնդակը» իմ առջև։ Ես շատ չեմ մտածում իմ մասին, բայց դա մանկության երազանք էր:
Ես երբեք չեմ դադարել աշխատել: Ես մոտիվացված և ոգեշնչված էի, քանի որ իմ կյանքում ունեի երկու օրինակ՝ Զիդանը և Ռոնալդոն:
Ռոնալդոն գիտի, որ իմ կուռքն է։ Ինձ համար նրա նման այլ հարձակվող չկա։ Այն, ինչ նա արեց խաղադաշտում, չի կարող կրկնվել։ Նա միակն է պատմության մեջ, ում հետ նույն թիմում, առանց խոսք ասելու, կնստեմ պահեստայինների նստարանին»,- միջոցառման ժամանակ ասել է Բենզեման։
























































