Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է «Լև Յաշինի» մրցանակակիր դառնալը՝ դարպասապահների համար նախատեսված «Ոսկե գնդակի» անալոգը։
«Ոսկե գնդակի» համար քվեարկության արդյունքներով Կուրտուան զբաղեցրել է 7-րդ տեղը․ մրցանակը ստացել է նրա թիմակից Կարիմ Բենզեման։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» իմ թիմակիցներին. Այս թիմի մաս լինելն անհավանական զգացում է: Նախորդ մրցաշրջանն անհավանական է։ Ինձ համար պատիվ է նվաճել այս մրցանակը։
Անհնար է, որ դարպասապահը ստանա «Ոսկե գնդակը»։ Դուք հաղթում եք Լա Լիգան և Չեմպիոնների լիգան, թիմը հաղթանակների է հասնում ձեր սեյվերի շնորհիվ և դուք զբաղեցնում եք միայն յոթերորդ տեղը։ Շնորհակալություն դարպասապահների համար առանձին մրցանակ ստեղծելու համար»,- մեջվերում է Կուրտուային AS-ը։
























































