«Փյունիկ» — «Արարատ-Արմենիա» խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ասաց հետևյալը.
«Առաջին խաղակեսից հետո ես լուրջ խոսեցի տղաների հետ և ասացի, որ մենք պարտվելու իրավունք չունենք: Տղաների ռեակցիան ճիշտ էր դրա համար հաղթեցինք: Երկրորդ խաղակեսում իմ ֆուտբոլիստները միացրին տուրբոն: Չէի ասի, թե հոգնածություն ունեինք, ուղղակի Արարատ-Արմենիան մեզ էր տվել գնդակը, իսկ մենք չէինք շտապում: Այս խաղի շատ կարևոր էր մեզ համար ու գիտեինք, որ մեզ համար շատ դժվար է լինելու: Մենք լավ վերլուծել էինք մրցակցին, ու գիտեինք, թե ինչ ֆուտբոլ են խաղում: Կար մի պահ, որ կարող էինք նաև պարտվել, բայց մենք փոխեցինք մեկ խաղային սխեման»:
Խոսելով չեմպիոնական մրցավազքի մասին Մելիքյանն ասաց.
«Ուրարտուն» ու «Ալաշկերտը» նույնպես մրցակից են չեմպիոնական պայքարում: Այս առաջնությունը շատ հետաքրքիր ու ուժեղ է և դժվար է ասել, թե ով կդառնա չեմպիոն: Առաջնությունում կա պայքար ու դա ավելի ուժեղ է դարձնում»,-ասաց Մելիքյանը:























































