Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է Calciomercato.com-ը։ Անգլիական ակումբը հետաքրքրված է խաղացողի ծառայություններով։ Իսպանացու պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդցիները 26-ամյա Ասենսիոյին առաջարկել են երկարաձգել պայմանագիրը 4 տարով՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով մեկ մրցաշրջանի համար։
Սակայն Մարկոն մերժել է այս տարբերակը։ Հատկանշական է, որ Ասենսիոն վերջերս փոխել է գործակալին: Նախկինում նրա շահերը ներկայացնում էր Օրասիո Գաջիոլին, իսկ այժմ՝ Ժորժե Մենդեշը։ Հաղորդվում էր, որ դա կարող է օգնել «Բարսելոնային»՝ հիմնական մրցակիցների ճամբարից խաղացողի ձեռք բերել: Սակայն հետո հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը հրաժարվել է պայմանագիր կնքել խաղացողի հետ։
























































