Մադրիդի «Ատլետիկոն» մտադիր չէ բաժանվել իր հարձակվող Ժոաո Ֆելիշից։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ պորտուգալացու տրանսֆերը մտադիր չեն վաճառել 350 միլիոն եվրոյից պակաս․ սա Ֆելիշի պայմանագրում նշված է որպես փոխհատուցում։
Ֆելիշի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ակումբը մտադիր չէ համաձայնվել Մադրիդի «Ատլետիկոյի» պահանջներին։
Հիշեցնենք, որ Ֆելիշը շատ լավ սկսեց մրցաշրջանը՝ Իսպանիայի առաջնության առաջին խաղում կատարելով երեք գոլային փոխանցում։ Բայց հետո պորտուգալացին ոչ մի արդյունավետ գործողություն չի կատարել և կորցրել է տեղը «Ատլետիկոյի» հիմնական կազմում:
























































