Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը թիմակիցներին ասել է, որ կհեռանա մադրիդյան ակումբից մրցաշրջանի ավարտից հետո։
Հիշեցնենք, որ հաջորդ ամառ ավարտում է գերմանացի կիսապաշտպանի պայմանագիրը «արքայական ակումբի» հետ։
Ըստ Relevo-ի՝ Կրոսն արդեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։ Դեռ հայտնի չէ՝ գերմանացին կշարունակի՞ պրոֆեսիոնալ կարիերան, թե՞ խաղակոշիկները կախելու է մեխից։
Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս արդեն 8 տարի։ Այդ ժամանակից ի վեր կիսապաշտպանը թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի 4 տիտղոս։ Գերմանացին նաև ՉԼ-ի մեկ տիտղոս է նվաճել՝ ելույթ ունենալով Մյունխենի «Բավարիայի» կազմում:
Այս մրցաշրջանում Կրոսը մեկ գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայի յոթ խաղում:
























































