Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Կարիմ Բենզեմայի մասին։
«Հուսով եմ, որ նա կնվաճի «Ոսկե գնդակը»։ Մենք բոլորս կուրախանանք նրա հետ, քանի որ ինչ-որ իմաստով սա ամբողջ Մադրիդի հաղթանակն է,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերել Marca-ն։
Ֆրանսիացի հարձակվողը համարվում է մրցանակի գլխավոր հավակնորդը։ «Ոսկե գնդակը» France Football-ի կողմից տարվա լավագույն խաղացողին տրվող մրցանակ է։
Անցած մրցաշրջանում Բենզեման Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում անցկացրած 46 խաղում դարձել է 44 գոլի հեղինակ
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 22:30-ին։
























































