Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի (3:1) մասին։
«Ես շատ ուրախ եմ մադրիդցիների, խաղացողների, բոլորի համար։ Հանդիպումը խոստանում էր բարդ լինել, մրցակիցը շատ վտանգավոր էր։ Նրանք լավ պրեսինգ են կիրառում, մենք հասկացանք, որ եթե հաղթահարենք այդ ճնշումը, ուրեմն շանսեր կունենանք։
Մրցակիցը կարողանում է երկար ժամանակ տիրել գնդակին, բայց մենք փակեցինք նրանց համար տարածությունը և պատասխանում էինք հակագրոհներով։ Հիանալի հանդիպում էր:
Կարծում եմ՝ ֆուտբոլային աշխարհը համակարծիք է, որ Կարիմ Բենզեման արժանի է «Ոսկե գնդակին», — Բուտրագենյոյի խոսքն է մեջբերել Marca-ն։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին։
























































