«Ռեալի» երկրպագուները ծաղրել են «Բարսելոնային» Էլ Կլասիկոյի ժամանակ։
Ինչպես հայտնում է Marca-ն, Ռոդրիգոյի գոլից հետո (3:1) մադրիդյան ակումբի երկրպագուները սկսել են վանկարկել․ «Չավի, մնա»։
Հանդիպման ընթացքում էլ տանտերերի երկրպագուները վանկարկել են՝ «դեպի Եվրոպա լիգա, դեպի Եվրոպա լիգա»։
«Ռեալը» 3։1 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։
Չեմպիոնների լիգայում էլ «Բարսելոնան» կկորցնի փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը, եթե հաջորդ տուրում «Ինտերը» հաղթի «Վիկտորիա» Պլզենին։
























































