«Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը ոչ մի րոպե չի մասնակցել «Բարսելոնայի» դեմ խաղերին։
Մադրիդյան ակումբը Լա լիգայի 9-րդ տուրում այսօր 3-1 հաշվով հաղթեց կատալոնացիներին։ Բելգիացի ֆուտբոլիստը հայտավորված էր խաղին, բայց մնաց պահեստայինների նստարանին։
Ինչպես գրում է Gracenote-ն՝ Ազարը 2019-ին «Ռեալ» տեղափոխվելուց ի վեր ոչ մի անգամ չի մասնակցել Էլ կլասիկոներին։
























































