«Ռեալի» ֆուտբոլիստ Տոնի Կրոսը «Բարսելոնայի» դեմ տարած 3-1 հաշվով հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Ֆեդե Վալվերդեի հասցեին։
«Ֆեդե Վալվերդեն հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակում է»,- գրել է ֆուտբոլիստը թվիթերյան իր էջում։
24-ամյա կիսապաշտպանը 90 րոպե անցկացրեց դաշտում «Բարսելոնայի» դեմ խաղում և գոլի հեղինակ դարձավ։
























































