Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» հետ Լա լիգայի 9-րդ տուրի հանդիպմանը։ Էլ Կլասիկոյում Մադրիդի «Ռեալի» դարպասապահը կլինի Անդրեյ Լունինը։
«Կուրտուան իրեն լավ է զգում, բայց վաղը նրա մասնակցությունը բացառված է»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հոկտեմբերի 16-ին «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» կհյուրընկալի «Բարսելոնային»։
























































