«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդին։
«Այո, Բենզեման ֆավորիտների թվում է: Իհարկե, եթե մրցանակաբաշխությունը չչեղարկվի, նա հավանաբար կստանա այն»,- ասել է լեհ ֆուտբոլիստը Movistar-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 2020 թվականին «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը չկայացավ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, և հենց ինքը՝ Լևանդովսկին, այդ ժամանակ մրցանակի գլխավոր հավակնորդն էր։
Այս տարի հեղինակավոր մրցանակը ստանալու հավակնորդներից ֆավորիտ է համարվում Կարիմ Բենզեման։























































