Ժոան Լապորտան բարձր է գնահատել Լիոնել Մեսսիի դերը կատալոնական ակումբում.
«Մենք անպայման ինչ-որ բան կանենք՝ ի նշան «Բարսայի» պատմության լավագույն խաղացողի ճանաչման: Մեսսին մնացել է մեր հավաքական հիշողության մեջ։
Այս կիրակի լրանում է նրա դեբյուտի 18-ամյակը, և մենք ծրագրում ենք ինչ-որ առանձնահատուկ բան անել: Մենք ամեն ինչ գիտենք նրա հաջող կարիերայի մասին։
Երևի նրան տեսնեմ Փարիզում՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ: Մեսսին ՊՍԺ-ի խաղացող է, մենք պետք է հարգենք դա։
Մենք շատ ենք գնահատում Լեոյին։ «Բարսայի» շատ երկրպագուներ կան, ովքեր դեռ կրում են Լեոյի մարզաշապիկը»,- մեջբերում է կատալոնական ակումբի նախագահին Marca-ն։























































