Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հոգնել է Էդեն Ազարի՝ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքից և որոշել է ազատվել բելգիացի վինգերից։
Այդ մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է Ազարին անվճար բաց թողնել այլ ակումբ։
Այս սցենարով «սերուցքայինները» դեռ ֆինանսապես կշահեն՝ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով։
Էդեն Ազարը Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2019 թվականի ամռանից։ Ընդ որում, նա ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 71 հանդիպում, քանի որ հաճախ էր վնասվածքներ ստանում։























































