Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին, ով գլխավորում է Մադրիդի «Ռեալը», խոսել է թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի մասին։
Նա կարծում է, որ ուկրաինացին կարող է մեծագույն դարպասապահ դառնալ։
«Անդրեյը երիտասարդ դարպասապահ է, ում հաջողությունները դեռ առջևում են։ Բայց նա պետք է փորձ ձեռք բերի:
Ապագայում նա կարող է դառնալ մեծագույն դարպասապահ»,- մեջբերում է մասնագետին Goal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Լունինը «Ռեալի» մարզաշապիկով երեք հանդիպում է անցկացրել։ Նա երկու գոլ է բաց թողել այդ խաղերում։























































