Լա լիգայի 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Սելտային»։
Հանդիպման 17-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պեդրին։
Կատալոնացիները 22 միավորով բարձրացան առաջին հորիզոնական։ «Ռեալը» նույնքան միավորով երկրորդ տեղում է։
«Սելտան» 10 միավորով 11-րդ տեղում է։























































